211652_close_icon
views-count15517 դիտում article-date 00:54 15-08-2023

Կորել է Գագիկ Ծառուկյանի ընձուղտը․ Oragir.News

Oragir.News-ի փոխանցմամբ՝ 2021 թվականի հունիսին Ծառուկյանների ընտանիքը Երևանի կենդանաբանական այգուն ընձուղտ նվիրեց։ Հարավաֆրիկյան Հանրապետությունից Հայաստան բերված ընձուղտը 2021-ի հունիսի կեսերին արդեն պետք է լիներ կենդանաբանական այգում, սակայն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ Երևան ժամանած ընձուղտն այդպես էլ Կենդանաբանական այգի չհասավ։

Оragir.News-ը Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից հետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ են առաջացել, որ ընձուղտը այգի չի հասել։

«Գագիկ Ծառուկյանը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ ընձուղտին Կենդանաբանական այգուն նվիրելու համար, սակայն քաղաքապետարանը մերժել է, և ընձուղտը Կենդանաբանական այգի չի էլ հասել, նվիրատվությունը չեղարկվել է»,- պատասխանեցին Երևանի կենդանաբանական այգուց։

Փորձեցինք Երևանի քաղաքապետարանից ճշտել, թե որն է եղել պատճառը, որ նման նվերից հրաժարվել են։ Լրատվական ծառայությունից պատասխանեցին՝ ճշտումներ անելուց հետո կպատասխանեն, սակայն մինչև աշխատանքային օրվա ավարտը՝ 18։00-ն, մեզ չպատասխանեցին։

Oragir.News-ը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց, թե ինչու է Երևանի քաղաքապետարանը հրաժարվել ընձուղտից, ինչ պատճառաբանություն են ներկայացրել, սակայն Տոնոյանը պատասխանեց, որ մանրամասների չի տիրապետում։

Ճշտող հարցին՝կենդանին հե՞տ է ուղարկվել Հարավաֆրիկյան Հանրապետություն, թե՞ Երևանում է բնակվում, Իվետա Տոնոյանը պատասխանեց․

«Ես մանրամասներին չեմ տիրապետում, այս պահին ճշտելու հնարավորություն չունեմ կոնկրետ այդ այդ կենդանու ճակատագրի հետ կապված, բայց մենք Կենդանաբանական այգու հետ համագործակցության շատ լավ ու բարի ավանդույթներ ունենք։ Ծառուկյաններ ընտանիքի կողմից նվիրատվություններ կատարվել են և այդ շարքը շարունակական է եղել և կա, այս պահին էլ գործընթաց կա»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր