211652_close_icon
views-count964 դիտում article-date 20:41 15-08-2023

Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ ԱԽ-ի կողմից Լեռնային Ղարաբաղն իր մաս ճանաչելն ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը․ Վարդան Օսկանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ․ tert.am

Tert.am-ը գրում է․ Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական կողմը մի շատ կարևոր հարցի պատասխանը պետք է ունենա, բավական հիմնավոր և վճռական պատասխան։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Որ հումանիտար օգնությունն ընդունեն Աղդամի ճանապարհով, ի՞նչ խնդիր կա, եթե Արցախը համարվում է Ադրբեջանի մաս»,- շարունակեց Օսկանյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այն արդեն ճանաչել են Ադրբեջանի մաս։

Սակայն Օսկանյանը հավելեց, որ հիմնական վտանգը տեսնում է մեկ այլ զարգացման մեջ։

«Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Արցախը, Լեռնային Ղարաբաղն իր մաս ճանաչելն ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը կամ միջանցքը։ Սրանում չկասկածեք, Արդբեջանը կմտնի նման առևտրի մեջ։ Միացյալ Նահանգներրը, մյուս միջնորդները սրա հետ խնդիր չեն ունենա, սրանք նույնպես կկարգադրեն Հայաստանին, Ադրբեջանին գնան այս տարբերակին։ Հայաստանի վրա ճնշում կլինի, որ նման բանաձևին իր համաձայնությունը տա։ Սա ուղղակի վերջ կդնի Արցախի ժողովրդի որևէ ինքնորոշման, որովհետև ԱԽ-ի կողմից նման ամրագրումը կունենա միջազգային օրենքի ուժ և կծածկի բոլոր այլ տեսակի նորմերը, հիմնավորումները, որոնք կարող են վերաբերվել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքին»,- նշեց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր