211652_close_icon
views-count24725 դիտում article-date 20:15 01-06-2017

Լեռնային Ղարաբաղն ավելի քան երբևէ մոտ է պատերազմի բռնկմանը. Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը. Tert.am

Միջազգային ճգնաժամային խումբ (International Crisis Group) անկախ կազմակերպությունը, որը զբաղվում է տարբեր երկրներում հակամարտությունների ուսումնասիրությամբ և պատերազմական իրավիճակների կանխմամբ, զեկույց է հրապարակել` անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին և հայսատանա-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլին: Կազմակերպության փորձագետների կարծիքով` Լեռնային Ղարաբաղում 2016-ի ապրիլյան բռնություններից մեկ տարի անց Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են պատերազմական իրավիճակին 1994-ի հրադադարի կնքումից ի վեր: «Քաղաքական և անվտանգության պայմանները, որոնք հակամարտության սրման հանգեցրին 2016-ի ապրիլին, ավելի սուր են դարձել, և երկու կողմն էլ արդեն իսկ սկսված էսկալացիայի նոր ալիք է ստեղծում: 2017-ի հունվարի կեսերից ի վեր ծանր հրետանու և հակատանկային զենքերի կիրառմամբ ողբերգական միջադեպեր են տեղի ունենում: Մայիսին լարվածության զգալի սրում է նկատվել` հաշվի առնելով շփման գծի երկայնքով գտնվող բնակելի շրջաններում ինքնակառավարվող հրթիռների կիրառման մասին զեկույցները: Այս լարվածությունը կարող է վերածվել լայնածավալ հակամարտության, որն էլ կհանգեցնի նշանակալից կորուստների քաղաքացիների շրջանում և հավանաբար կբերի տարածաշրջանում հզոր ուժերի` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջամտությանը»,- ասվում է ճգնաժամային խմբի կայքում: «Անցյալ տարին ցույց տվեց հակամարտության կարգավորման ջանքերի փխրունությունը: Հայաստանը, մտահոգվելով Լեռնային Ղարաբաղի անվտանգությամբ և վրդովված Բաքվի աճող ինքնավստահությամբ, պնդում է նվազեցնել անվտանգության սպառնալիքների մակարդակը նախքան բովանդակային երկխոսություն սկսելը: Ադրբեջանը, վրդովված լինելով ստատուս քվոյի երկարաձգմամբ և մտավախություն ունենալով, որ լրացուցիչ անվտանգության միջոցառումները կարող են ամրապնդել այն, պնդում է, որ բովանդակային երկխոսությունները չեն կարող հետաձգվել», - նշվում է զեկույցում: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/06/01/crisis-group/2390097]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր