2593 դիտում
08:19 16-08-2023
Ում է պատկանում Օպերայի տարածում տեղադրված նոր ատրակցիոնը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երևանի կենտրոնում՝ Օպերայի և բալետի թատրոնի հենց հարակից հատվածում, խաղային նոր ատրակցիոն է տեղադրվել: Ատրակցիոնը ուժային չափիչ ֆունկցիա ունի. հարվածում ես, և, ըստ սանդղակի, չափում է հարվածի ուժը: Մարդիկ գումար են վճարում և օգտվում դրանից:
Նկատենք, որ կարմիր, հսկա ատրակցիոնը բավական մեծ տեղ է զբաղեցնում և, մեղմ ասած, հարիր չէ մշակութային ամենակարևոր շենքին: Խաղամոլության դեմ պայքարի իմիտացիա անող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մոլախաղեր է տեղադրում Երևանի սրտում:
Ո՞ւմ գաղափարն է հենց Օպերայի և բալետի թատրոնի բակում այդ անճոռնի, հսկա ատրակցիոնի տեղադրումը, և ինչ անփոխարինելի շահումնավետություն է ապասվում:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ատրակցիոնի իրական «տերը» Երևանի ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանն է՝ իշխանական ՔՊ-ից:
Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Սերգեյ Գյոզալյանի հետ: Վերջինս շատ վրդովվեց մեր հարցից, խնդրեց նման հարցերով իրեն էլ չանհանգստացել, այնուհետև՝ հարցը կրկնելուց հետո, ասաց, թե կապ չունի ատրակցիոնի հետ. «Ես ներկայիս պահին որևէ կապ չունեմ բոքսի ապարատի հետ։ Հետո կարող եմ տեղադրել օրենքի սահմաններում ու կապ ունենալ դրա համար, բայց այս պահի դրությամբ կապ չունեմ»,-ասաց նա:
Այսինքն՝ նախկինում ունեցել է, և «թղթաբանությունը» փոխված է:
Որպես ամփոփում՝ նկատենք, որ իշխող թիմին ամեն անթույլատրելին կարելի է, իսկ եթե շարքային որևէ քաղաքացի փորձի մի ձող ասֆալտի մեջ խրել, համայնքային հողազավթման հոդվածով «կկորցնեն» նրան:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
7662 դիտում
23:34 02-07-2015
Աշխարհի ամենաէքստրեմալ ատրակցիոնը, որը քչերը կհամարձակվեն նստել. տեսանյութ
5558 դիտում
14:29 12-07-2015
Իսպանիայում խափանվել է 40 մ բարձրության վրա պտտվող ատրակցիոնը. տեսանյութ
6750 դիտում
11:52 29-06-2019
Ուզբեկստանում շարժման ժամանակ կոտրվել-ընկել է «Թռչող ափսե» կոչվող ատրակցիոնը, կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
961 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1237 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2521 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ