211652_close_icon
views-count1012 դիտում article-date 13:00 16-08-2023

Շիրակի մարզի վթարից տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից 6-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Հաղորդվում, որ նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեքինը` ծանր կամ կայուն ծանր:

Տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Հիշեցնենք, որ  օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել են Համշեն տուր ընկերության՝ Արևմտյան Հայաստանից վերադարձող խմբի 11 անդամները՝ այդ թվում նաև վարորդը և զբոսավարը, իսկ մյուսները ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց։ 

Նմանատիպ նյութեր