211652_close_icon
views-count682 դիտում article-date 18:25 16-08-2023

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Սլավիկ Սարգսյանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել Տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Սլավիկ Սարգսյանին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշանակման առթիվ շնորհավորել է Սլավիկ Սարգսյանին և շնորհակալություն հայտնել վերջին ամիսներին ղեկավարի պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։ Խոսելով այս ընթացքում կատարված աշխատանքի արդյունքների մասին՝ Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ նորանշանակ ղեկավարը չի բավարարվի սահմանած բարձր նշաձողով։

Սլավիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կներդնի առավելագույն ջանքեր Տեսչական մարմնի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար:

Հանդիպմանը քննարկվել են նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի առջև դրված խնդիրներին և դրանց իրականացմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր