211652_close_icon
views-count42209 դիտում article-date 22:20 16-08-2023

Հաղթանակ թաղամասում 6-ամյա Գոռը դարձել է հերոս, նա փրկել է արագիլի կյանքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Առավոտյան Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի տներից մեկի բնակիչ, 6-ամյա տղան՝ Գոռը, իրենց այգում ծաղիկները մշակելիս նկատել է, որ կատուները հարձակվում են հողամասում հայտնված արագիլի վրա։

Երեխան առանց վարանելու կատուների ձեռքից կարողացել է փրկել արագիլին, որը թռչելու հետ խնդիրներ է ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին Գոռի հարազատները ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից արագիլի մասին տեղեկությունը փոխանցել են բնապահպանական մի կազմակերպության, որի անդամները կենդանասերներ են ու հարուստ փորձ ունեն վիրավոր կենդանիներին ու թռչուններին բուժելու, օգնելու, ապա վայրի բնություն բաց թողնելու մեջ։

Այսօր բնապահպանները այցելել են 4-րդ գյուղ և արագիլին տեղափոխել են հատուկ խնամքի կենտրոն։

Լուսանկարներն ու տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր