211652_close_icon
views-count1390 դիտում article-date 08:47 18-08-2023

ՔՊ շտաբերը կղեկավարեն վարչական շրջանների ղեկավարները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հաշված օրեր են մնացել։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 14 քաղաքական ուժերը շարունակում են ակտիվորեն պատրաստվել քարոզարշավին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի բոլոր վարչական շրջաններում արդեն շտաբներ է ամրագրել: Շտաբները թեեւ պաշտոնապես չեն գործում, դեռ ցուցանակներ ու պաստառներ չկան, բայց ֆունկցիոնալ սկսել են գործել: Օգոստոսի 23-ից պաշտոնապես կգործեն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ, ՔՊ շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի որոշմամբ, վարչական շրջանների շտաբները համակարգելու են տվյալ վարչական շրջանների ղեկավարները, ինչպես մերժված նախկինում: Այսինքն՝ վարչական շրջանների ղեկավարները իրենց վարչական լծակներով պետք է ձայներ հավաքեն»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր