211652_close_icon
views-count6721 դիտում article-date 11:11 18-08-2023

Անչափահաս աղջկան բռնության ենթարկած կինը ոստիկանությունում է

ՀՀ Ոստիկանությունը պաշտոնական հայտարարություն է ներկայացրել․

«Համացանցում տարածված տեսանյութի հետքերով

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա:
ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրված է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր