14830 դիտում
13:21 18-08-2023
Երեխային բռնության ենթարկած կինն ու նրա ամուսինը հանցագործ անցյալ ունեն. Hetq.am
Hամացանցում երեկվանից տարածված տեսանյութում երեխային բռնության ենթարկող կինը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում գրանցված Աննա Մայիսի Արևշատյանն է։
Այս մասին գրել է Hetq.am-ը:
Ըստ ընտրողների ռեգիստրի՝ այն հասցեում, որտեղ գրանցված է կինը, գրանցված է ևս երկու անձ՝ Մադաթյան Թաթուլ Բարիսի, որը նրա ամուսինն է, և Զախարյան Մարիամ Սամվելի։
Աննա Արևշատյանին ճանաչողները մեզ հետ զրույցում նշեցին, որ վերջերս ընտանիքը տեղափոխվել էր Գյումրի, հետո՝ Երևան։ Ըստ նույն աղբյուրների՝ Աննա Արևշատյանն ու Թաթուլ Մադաթյանը ունեն հինգ երեխա։
Սոցիալական ցանցերի էջում Աննա Արևշատյանը լուսանկարներ է հրապարակել ինչպես երեխաների, այնպես էլ Թաթուլ Մադաթյանի հետ։
Աննա Արևշատյանը, ըստ «Դատալեքս»-ի, 2017 թվականին դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ․ հունիսի 9-ին կատարել է սուտ մատնություն այն մասին, որ 2009թ․-ից մինչև 2017թ․ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Հովիկ Խեչյանը, առանց աշխատավարձ վճարելու, իրեն և ամուսնուն՝ Թաթուլ Մադաթյանին, ներգրավել է հակադիր աշխատանքների կատարման մեջ։
Գավառի բնակիչներից մի քանիսը, որոնք նախընտրում են անանուն մնալ, «Հետք»-ի հետ զրույցում պատմեցին, որ Թաթուլ Մադաթյանը իր անչափահաս աղջիկ երեխային բռնաբարելու հոդվածով դատապարտվել է։ Նրա վերաբերյալ գործը «Դատալեքս»-ում փակ է։ Բնակիչներն ասում են, որ նրան հաջողվել է մի քանի ամիս բանտում անցկացնելուց հետո դուրս գալ, քանի որ երեխայի մայրը՝ Թաթուլ Մադաթյանի կինը, բողոքը հետ է վերցրել։
Աննա Արևշատյանը և Թաթուլ Մադաթյանը հաճախ են դիմել համայնքապետարան՝ օգնություն ստանալու խնդրանքով։
Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի բաժնից տեղեկացրին, որ այս պահին ուսումնասիրում են ընտանիքի պատմությունը։ Այլ մանրամասներ կհայտնեն առաջիկայում։

Նմանատիպ նյութեր
4654 դիտում
18:39 18-08-2023
Անչափահաս աղջիկ երեխային բռնության ենթարկած մայրը ձերբակալվել է․ ՔԿ
25853 դիտում
18:13 15-11-2017
Ամուսինը լքել է կնոջն ու հիվանդ երեխային. նրանք ունեն մեր աջակցության կարիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին