211652_close_icon
views-count34803 դիտում article-date 12:03 19-08-2023

Ավտովթար Կոտայքի մարզում. 28-ամյա վարորդը Եղվարդում Нива-ով կոտրել է գազախողովակների հենասյուները, երկաթե էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. օպերատիվ են գործել ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Նարեկ Ղ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «Ռայկոմի խաչմերուկում», դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյուներին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին օգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց գնալուց՝ ասելով, որ ինքը չի տուժել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ:

Մինչ կժամանեին «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արտուշ Միրաքյանն ու Արմեն Օհանովը:
 
Վարորդը տեղում ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր