49448 դիտում
15:33 19-08-2023
Ողբերգական ավտովթար Երևանում. Դավիթ Բեկի պողոտայում բախվել են BMW-ն և Opel-ը, կա 1 զոհ, 2 վիրավոր. ժամանել են ՊԾ Երևանի գնդի հրամանատարն ու ՃՏՊ քննության բաժնի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Հայկ Ավագյանի վարած BMW և 81-ամյա Կարապետ Ամիրբեկյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիների օգնությամբ երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երրորդ գումարտակի երրորդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկ Կարեն Քարամյանն ու կրտսեր պարեկ Գիքի Պողոսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենեները չկայանեն և խցանում տեղի տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։
Հրշեջ փրկարարները Opel-ի միջից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել դիատարին։
Վթարի մասին Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբ՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մանվել Մուրադյանի հանձնարարականով ավոտմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+