1180 դիտում
18:26 25-08-2023
Ապամոնտաժվում են ապօրինի բենզալցակայանները. Երևանի քաղաքապետարան
Երևանում ապամոնտաժվում են քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող՝ մայթերին, կանաչ հատվածներում, բնակելի շենքերի դեմ-դիմաց տասնամյակներ շարունակ գործող ապօրինի բենզալցակայանները: Դրանց մեծ մասը կառուցված է համայնքային հողատարածքներում առանց համապատասխան թույլտվության: Հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
Տնտեսվարողների մի մասը, համագործակցելով համայնքի հետ, սեփական ուժերով է նախաձեռնել ապամոնտաժումը, մյուսները համաձայն չեն քաղաքային իշխանության որոշման հետ, թեև արդեն տևական ժամանակ գործունեության թույլտվություն չունենալով շարունակել են աշխատել:
Ապամոնտաժումից հետո համայնքային հողատարածքները կբարեկարգվեն, կկանաչապատվեն ու կվերադարձվեն քաղաքի բնակիչներին:
«Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկած գործընթացը լինելու է շարունակական: Ապօրինի կառուցված ու սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող բոլոր բենզալցակայանները հերթով ապամոնտաժվելու են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
1243 դիտում
13:39 26-11-2023
Ապամոնտաժվում են անվտանգության նորմերին չհամապատասխանող բենզալցակայանները
1243 դիտում
13:14 15-01-2024
Ապօրինի բենզալցակայանները պիտի վերացվեն, սա հստակ «մեսիջ» է բենզալցակայանների տերերի համար. Ավինյան (տեսանյութ)
7266 դիտում
16:46 24-05-2020
Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում Արաբկիրում. Երևանի քաղաքապետարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»