211652_close_icon
views-count865 դիտում article-date 18:57 30-08-2023

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ռուսաստան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձան՝ այցի շրջանակներում նախատեսվում են բանակցություններ կապված երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների հետ: 

Ըստ ռուսական մամուլի՝ Ֆիդանի և իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի միջև երկկողմ հանդիպում է լինելու, որի հիմնական քննարկումները վերաբերելու են Սևծովյան հացահատիկային նախաձեռնությանը: 

Նմանատիպ նյութեր