211652_close_icon
views-count811 դիտում article-date 13:15 01-09-2023

Բոլոր ժամանակներում գիտելիքը եղել է ժողովրդի ամենամեծ հարստությունը․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթրիվ։

Ուղերձը՝ ստորև․

«Սիրելի՛ աշակերտներ,
Հարգելի՛ ուսուցիչներ և ծնողներ,

Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Բոլոր ժամանակներում գիտելիքը եղել է ժողովրդի ամենամեծ հարստությունը, անհատի զարգացման ամենակարևոր միջոցը, պետականության պահպանման ամենահուսալի երաշխավորը։

Կանաչ ճանապարհ եմ մաղթում նոր ուսումնական տարում առաջին դասարան եկած մեր երեխաներին։ Առջևում ձեզ շատ հետաքրքիր իրադարձություններով լի ու կարևոր տարիներ են սպասում:

Ուզում եմ իմ անսահման հարգանքն ու երախտագիտությունը հայտնել ուսուցիչներին իրենց աշխատանքի համար՝ մաղթելով նրանց քաջառողջություն, համբերություն, լավատեսություն ու երջանկություն:

Սիրելի՛ աշակերտներ,
Գիտելիքը ձեր ապագան է, ճանապարհ դեպի մեծ կյանք։ Այն ձեզ հնարավորություն կտա գտնել ձեր տեղը ժամանակակից աշխարհում, դառնալ մեր երկրի արժանավոր քաղաքացիներ և հայրենասերներ։

Բարի երթ․․․»

Նմանատիպ նյութեր