211652_close_icon
views-count1021 դիտում article-date 20:03 01-09-2023

Արցախի Անկախության տոնի առիթով կկատարվի Հանրապետական մաղթանք

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սեպտեմբերի 3-ին՝ Սուրբ Գայանե վանքում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում, հընթացս Սուրբ Պատարագի, Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով կկատարվի Հանրապետական մաղթանք։

Աղոթք կբարձրացվի առ Բարեգութն Աստված Արցախի պետականության և ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր