769 դիտում
13:51 03-09-2023
Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման վերաբերյալ բաց լսումներ՝ Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում
Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի կունենան լսումներ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման վերաբերյալ: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հանձնաժողովը:
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն օգոստոսի 7-ին հրապարակեց իր անձնական փորձագիտական եզրակացությունը՝ նշելով, որ «խելամիտ հիմքեր կան ենթադրելու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում» և ընդգծելով, որ Ցեղասպանության կոնվենցիաներով բոլոր պետությունները պարտավոր են կանխել ցեղասպանությունը։
Ծանուցման մեջ նշվում է, որ լսումների ժամանակ պարոն Օկամպոն կներկայացնի իր փորձագիտական կարծիքը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Դեյվիդ Ֆիլիպսը վկայություն կտա փաստերի վերաբերյալ, այդ թվում կներկայացնի «Վայրագությունները Արցախում» ինտերնետային էջում տեղ գտած ինֆորմացիան։
Լսումները բաց կլինեն Կոնգրեսի անդամների, Կոնգրեսի աշխատակազմի, շահագրգիռ հանրության և լրատվամիջոցների համար: Լսումները ուղիղ հեռարձակվելու են Հանձնաժողովի կայքի միջոցով և հասանելի կլինեն նաև House Digital Channel ծառայության ալիքով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»