211652_close_icon
views-count21620 դիտում article-date 18:48 03-09-2023

Երևանի Լևոն Արիսյանի անվան 127 ավագ դպրոցում Գիտելիքի օրվան ընդառաջ ծաղիկներ խոնարհեցին դպրոցի շրջանավարտ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված «Մահ իմացյալ» հուշաքարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, նաև իր դռները բացեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցը:

Մինչ 12-րդցիները դասասենյակներ կառաջնորդեին 1-ին դասարանցիներին, դպրոցի սաները Գիտելիքի ու դպրության օրը մի իսկական տոն պարգևեցին դպրոցի ուսուցչական կոլեկտիվին, իրենց ծողներին, հարազատներին և հյուրերին, որոնց թվում էին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի աշխատակազմի ներկայացուցիչները, ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայողները, հերոսածին մայրեր: 

Տոնական միջոցառումից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին դպրոցի բակում դպրոցի շրջանավարտ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված «Մահ իմացյալ» հուշաքարին: 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 343+
343+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր