211652_close_icon
views-count1255 դիտում article-date 19:39 04-09-2023

Թուրքիայում օգոստոսին տղամարդիկ 29 կին են սպանել

Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: «Վերջ ենք տալու կանանց սպանություններին» նախաձեռնությունը  տվյալներ է հրապարակել 2023-ի օգոստոսին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ այդ, Թուրքիայում 2023 թվականի օգոստոսի ընթացքում 29 կին է սպանվել, որոնցից 21-ի սպանությունը տեղի է ունեցել կասկածելի  հանգամանքներում։

Կանանց սպանելու պատրվակները տարբեր են․ Կանանցից 8-ը ցանկացել է ամուսնալուծվել, մեկը հեռակառավարման վահանակի համար է կռիվ արել, մյուսը ատել է։ 

Ըստ հրապարակված տվյալների՝ 29 սպանություններից 18-ը դեռևս մնում են չբացահայտված: 

Նմանատիպ նյութեր