1120 դիտում
09:28 07-09-2023
Սուրեն Պապիկյանը երեք գաղտնի նախագիծ ունի․ «Ժողովուրդ».
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարության այսօրվա նիստում այս պահի դրությամբ ընդգրկված է 30 հարց։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հարցերի մեծ մասը կրկին չզեկուցվող են։
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեք նախագիծ պետք է զեկուցի վարչապետին, եւ երեքն էլ գաղտնի են լինելու։ Բացի այդ, այսօր նախագիծ կընդունվի՝ հոկտեմբերի մեկից կրկին վարժական հավաքներ հայտարարելու մասին։ Մյուս կողմից՝ փոխհատուցում կստանան այն քաղաքացիները, որոնց մեքենաները վնասվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։
Մասնավորապես, 88 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցում կտրամադրվի՝ ընդհանուր 139 մլն 940 հազար դրամի չափով (88 տրանսպորտային միջոցներից 11-ը ոչնչացվել կամ մնացել է հակառակորդի դաշտում եւ առկա չէ, 77-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին եւ կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան):
Նշենք, որ պատերազմից անցել է 3 տարի, եւ կառավարությունը նոր փորձում է լուծել տուժած քաղաքացիների հարցերը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
6267 դիտում
19:06 14-02-2020
Եթե Սուրեն Պապիկյանը ասելիք ունի, թող ուղիղ ասի և կստանա իր պատասխանը․ Արթուր Վանեցյան. 168.am
1686 դիտում
16:38 06-10-2021
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նոր խորհրդական ունի
5483 դիտում
09:01 13-07-2022
Կաբինետներում նստած զինվորականներ չեն լինի. Սուրեն Պապիկյանը զայրացել է․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
946 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1222 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2506 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ