211652_close_icon
views-count901 դիտում article-date 11:28 09-09-2023

Մարոկկոյում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այն ավելի քան 600 մարդու կյանք է խլել

Մարոկկոյում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել, կան հարյուրավոր զոհեր ու վիրավորներ։

Ըստ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալների՝ երկրաշարժը տեղի է ունեցել Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա։

Առաջին հզոր ցնցումից հետո գրանցվել է մի քանի հետցնցում՝ 4,8, 3,4, 3,2 և 3,3 մագնիտուդ ուժգնությամբ։ Սեյսմոլոգները նախազգուշացնում են, որ երկրաշարժից հետո հետցնցումներ կարող են գրանցվել առաջիկա մի քանի ժամերի և անգամ օրերի ընթացքում։

Երկրի ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ վերջին տվյալներով երկրաշարժի հետևանքով զոհվել է 632 մարդ, ևս 329-ը՝ վիրավոր է։
 

Նմանատիպ նյութեր