211652_close_icon
views-count1030 դիտում article-date 10:36 10-09-2023

Իշխանամերձ ու նիկոլամերձ շրջանակների էլ ավելի բարձր, գարշելի «ոռնոցները» կարելի է որակել որպես «հարգանք» և «աջակցություն» Արցախին․ Արշավիր Ղարամյան

Հաշվի առնելով ՀՀ իշխանություների հրապարակավ չարձագանքը վերջին ժամանակահատվածում Արցախում ստեղծված ներքաղաքական խորը ճգնաժամին և դրա հետևանքով տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև իշխանամերձ և նիկոլամերձ շրջանակների հրապարակավ «ոռնոցները» տեղի ունեցող գործընթացների նկատմամբ կարելի որակել, որպես դավաճանություն Արցախի նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«Իսկ Արցախում ներքաղաքական ճգնաժամը մասնակի լուծելուց և Արցախի Հանրապետության Նախագահ ընտրելուց հետո ՀՀ իշխանությունների քար լռությունը,իշխանամերձ ու նիկոլամերձ շրջանակների էլ ավելի բարձր, գարշելի «ոռնոցները» կարելի է որակել որպես «հարգանք» և «աջակցություն» Արցախին և նորընտիր Նախագահին»,- գրել է նա:
 

Նմանատիպ նյութեր