211652_close_icon
views-count1096 դիտում article-date 17:49 10-09-2023

Պետդեպը կոչ է արել միաժամանակ բացել և՛ Լաչինի միջանցքը, և՛ Աղդամով անցնող ճանապարհը

ԱՄՆ-ն կոչ է արել միաժամանակ բացել Լաչինի միջանցքը և Աղդամով անցնող ճանապարհը, որպեսզի հնարավոր լինի բեռներ տեղափոխել Արցախ։

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Պետդեպի հայտաարությունում։
 
Նշվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում բավականին արագ վատթարացող հումանիտար իրավիճակով։
 
«Մենք նշում ենք, որ հումանիտար բեռները Լաչինի և Աղդամի մոտակայքում են և կրկնում ենք մեր կոչը՝ անմիջապես բացել երկու միջանցքն էլ, որպեսզի խիստ անհրաժեշտ հումանիտար բեռները հասնեն ԼՂ տղամարդկանց, կանանց և երեխաներին»,- ասված է հայտարարությունում։
 
Պետդեպը նաև կոչ է արել երկու երկրի ղեկավարներին որևէ գործողության չդիմել, որոնք լարվածությունն ավելացնում են։ ԱՄՆ-ն անթույլատրելի է համարում վեճերի լուծման համար ուժի կիրառումը։

Նմանատիպ նյութեր