211652_close_icon
views-count44146 դիտում article-date 16:09 11-09-2023

Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ մի քանի տոննա ասֆալտով բարձված Mercedes բեռնատարը Արթիկում կողաշրջվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում 39-ամյա Ազատ Զ․-ն Արթիկ քաղաքի Տուֆաբլոկների 1 հասցեի դիմաց մի քանի տոննա ասֆալտով բարձված Mercedes մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը «Արթիկ» բժշկական կենտոնի բուժանձնակազմի կողմից նախ առաջին բուժօգնությունն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի և դասակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մինասյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վլադիմիր Մանուկյանն ու կրտսեր պարեկ Վարդան Ծառուկյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան, որը բարձված է եղել մի քանի տոննա ասֆալտով, պատկանում է «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր