211652_close_icon
views-count865 դիտում article-date 19:46 13-09-2023

Բելգիայում ֆրանսախոս բարեկամության շրջանակի համակարգողի շնորհավորական հեռագիրը Արցախի նորընտիր նախագահին

Բելգիայում ֆրանսախոս բարեկամության շրջանակի համակարգող Անդրե դը Բյուսը, բարեկամության շրջանակի անունից, շնորհավորական նամակ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին։

«Արմենպրես»-ը փոխանցում է նամակի բովանդակությունը․

Պարոն նախագահ,
Տեղեկացանք, որ ընտրվել եք Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ,
ջերմորեն շնորհավորում ենք։

Ներկա պայմաններում Ձեր ընտրությունն այս պաշտոնում իրական հույս է առաջին հերթին Արցախի բնակիչների, բայց նաև մեզանից յուրաքանչյուրի համար, որոնք հատկապես ուշադիր են այն զարգացումներին, որոնք հնարավորություն կտան վերացնել ներկայիս շրջափակումն ու ամենօրյա տառապանքը։

Ձեր ընտրությունը նաև նշան է, որ Արցախի Հանրապետության համար ժողովրդավարությունը մնում է որպես հիմնարար արժեք։ Թող դա լինի Ձեր և Ձեր բոլոր քաղաքացիների արժանապատվության հիմքում:

Խնդրում եմ նկատել՝ մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում իրավիճակի զարգացմանը, որը նույնպես մեծապես ազդում է մեզ վրա, քանի որ մենք հնարավորություն, պատիվ և հաճույք ենք ունեցել բացահայտելու Ձեր հոյակերտ երկիրը և հյուրընկալվելու այնտեղ:

Այս համատեքստում առավել քան երբևե Ձեզ ենք հայտնում ենք մեր աջակցությունը։

Նմանատիպ նյութեր