211652_close_icon
views-count1162 դիտում article-date 16:26 18-09-2023

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմության ճգնաժամի մեջ է, չի կարող բոլորիս անունից գործել. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր հայտարարել է, որ երեւանցին հաստատակամորեն մերժեց Նիկոլ Փաշինյանի թիմին՝ շառաչուն ապտակ հասցնելով նրանց:

«Իհարկե, ինձ համար նորություն չէր հասարակական տրամադրությոնների այս արձանագրումը: Երբ ես այս տարվա մայիսի 3-ից սկսեցի ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության Արցախի հարցով, ես շոշափեցի մարդկանց տրամադրությունները հենց փողոցում: Մարդիկ մերժում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը: Մոտ 540 հազար ստորագրություն հավաքեցի ես եւ ՀՀԿ երիտթեւը մոտ 2 ամսում»,- հայտարարել է Թագուհի Թովմասյանը:

Բայց առավել մտահոգիչն այն է, ըստ պատգամավորի, որ ՀՀ քաղաքացիներն անվստահություն ունեն ընտրական գործընթացնի նկատմամբ, քաղաքական գործընթացների նկատմամբ կա տոտալ անվստահություն: «Այստեղ ընդդիմությունն անելիք ունի: Պիտի այս պարտությունը վերածվի Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջի սկզբին: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի լեգիտիմության ճգնաժամ: Եւ սա ուրախալի է, քանի որ նա նաեւ իրավաբանորեն ապացուցված փաստարկներով այլեւս չի կարող Հայաստանին կամ Արցախին առնչվող որեւէ փաստաթուղթ ստորագրել»- ասել է Թովմասյանը:

Մանրամասները՝ Armlur.am-ում։

Նմանատիպ նյութեր