211652_close_icon
views-count1555 դիտում article-date 23:28 22-09-2023

Իշխանությունը պետք է կարողանա իրեն և պետությունը պաշտպանել․ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ կկրшկեն պետական շենքեր մտնող ցուցարարների վրա․ factor.am

Այսպիսի ժողովրդավարություն աշխարհում ոչ մի տեղ չեք գտնի, երբ ոստիկաններին քարով խփում են, հետո ոստիկաններն ասում են՝ մի խփեք, ասում են՝ ո՞նց, բա ժողովրդավարությունը, բա մենք իրավունք չունե՞նք քարով խփնել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երևանյան հանրահավաքներին ու բողոքի գործողություններին և հավելելով․ «Չէ, չունեն»:

Դիտարկմանը, որ ակցիաների մասնակիցները դեռ չեն մտել պետական շենքեր, ինչպես 2018-ին գործող իշխանությունը, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ախ, մնում էր շենքեր մտնեին: 2018-ին իշխանությունը թող կարողանար իրեն պաշտպանել, ինչո՞ւ չկարողացավ: Իշխանությունը պետք է կարողանա իրեն և պետությունը պաշտպանել: Դրա համար կառույցներ կան»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ նման զարգացման դեպքում իշխանությունը կրակի ցուցարարների վրա, նա ասաց. «Ես ասում եմ՝ պետական ինստիտուտների պահպանությունը գտնվում է պետական ծառայության ներքո: Ես նախկինում էլ եմ ասել։ Եթե մտնեն պետական շենքեր, այդ պահպանության իրավասությունների մեջ է մտնում նաև շենքերի պաշտպանությունը»:

Շճտող հարցին՝ այդ թվում կրակելո՞վ, ՔՊ-ական գործիչը դրական պատասխան տվեց. «Իհարկե»:

Նմանատիպ նյութեր