25335 դիտում
23:40 25-09-2023
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. հրդեհ է բռնկվել մոտ 250 հակ պահեստավորված անասնակերում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող տներից մեկի բակում խոտի դեզ է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջներն աշխատեն:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 7-րդ փակուղու թիվ 1 տան սեփականատեր Ս. Խուդոյանին պատկանող մոտ 250 հակ պահեստավորված անասնակերում:
Մինչ հրշեջների ժամունումը կրակի դեմ պայքարել են գյուղացիները:
Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+