211652_close_icon
views-count3127 դիտում article-date 11:48 27-09-2023

Ադրբեջանը հրապարակել է սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու հետևանքով ունի 192 զոհ: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

Այս թվից 180-ը ՊՆ զինծառայողներ են, 12-ը՝ ՆԳՆ-ից, մեկը՝ քաղաքացիական անձ։ 11 անձի ինքնությունը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը՝ դատագենետիկական փորձաքննություններից հետո։

Բացի այդ, վիրավորվել է 511 զինվորական և 1 քաղաքացիական անձ։

Նմանատիպ նյութեր