682 դիտում
17:57 28-09-2023
Պետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուն կոչ է անում ԵԽ անդամ պետություններին աջակցել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը այնպես, ինչպես հաստատակամորեն աջակցում են Ուկրաինայի ժողովրդին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դեմենտրիուն հայտարարել է Դուբլինում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի նիստին։
«Հարգելի գործընկերներ, մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղում արդեն 10 ամիս անասելի հումանիտար ճգնաժամ է։ Հազարավոր մարդիկ (այս պահին ՝ մոտ 50 հազար անձ), ուժասպառ, թերսնված և վախեցած, հերթ են կանգնում դեպի Հայաստան զանգվածային արտագաղթի համար՝ փրկվելով էթնիկ զտումներից: Ի՞նչ ենք մենք արել, որպեսզի կանգնեցնենք հերթական հումանիտար աղետը, որն արթնացնում է հայ ժողովրդի տրավմատիկ անցյալի հիշողությունները: Ակնհայտ է, որ դա բավարար չէ, առհասարակ կարելի է ասել ոչինչ է: Մենք պետք է աջակցենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը այնպես, ինչպես մենք հաստատակամորեն աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին»,- ընդգծել է Աննիտա Դեմետրիուն։
Նրա խոսքով՝ ռազմական ագրեսիան, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների աղաղակող խախտումները դաժան հարձակում են կանոնների վրա հիմնված բազմակողմ համակարգի վրա:
«Մեր վճռականությունը հանուն այդ սկզբունքների պետք է լինի անվերապահ և զերծ երկակի ստանդարտներից՝ անկախ նրանից, թե ով է ագրեսորը։ Տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, ինչպես և Ռուսաստանը Ուկրաինայի դեպքում, և Թուրքիան Կիպրոսի դեպքում: Միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել Ուկրաինայի վերականգնման ջանքերին։
Միեւնույն ժամանակ, մենք պետք է մեր ողջ էներգիան ուղղենք Ուկրաինայում պատերազմի շուտափույթ ավարտին։ Պետք է նաև վերջ դնենք Հայաստանում Ադրբեջանի ագրեսիային և Կիպրոսում Թուրքիայի անօրինական ու ծավալապաշտական նկրտումներին եւ հնարավորինս շուտ վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- շեշտել է Դեմենտրիուն։

Նմանատիպ նյութեր
883 դիտում
22:23 24-09-2024
Հայ պատգամավորները Նիկոսիայում հանդիպել են Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ
Այս բաժնից
982 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
994 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք