1405 դիտում
08:01 06-10-2023
Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել թիմակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել թիմակիցներին:
Հեռախոսային իրենց խմբում նա որոշ մտքեր է գրել, թե ինչ քարոզչություն է պետք այս օրերին շրջանառել, որպեսզի արցախցիների եւ հայաստանաբնակների զայրույթը ստեղծված իրավիճակում իրենցից հեռացնի:
Ըստ այդմ, ՔՊ-ականները պետք է ֆեյքերի, ֆեյք կայքերի, անհասցե յութուբյան ալիքների, նաեւ քարոզիչների միջոցով տարածեն տեղեկություններ, որ 30 տարի արցախցիներին թալանել են Արցախի 3 նախագահները, եւ որ նրանց պետք է ունեզրկել, գումարը բաժանել արցախցիներին:
Նույնիսկ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի եւ Արայիկ Հարությունյանի՝ Բաքվի բանտերից հրապարակած կադրերը հետ չի կանգնեցնում իշխանական քարոզիչներին՝ իրականացնելու այդ առաքելությունը: Շատ մարդիկ ու ֆեյքեր ուղղորդված սրտիկներ են դնում այն կադրերի տակ, որոնք Բաքվի բանտերից հրապարակում են ադրբեջանցիները:
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ուղղորդել է իր թիմին՝ «հին երգը» երգեն, այն է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են մեղավոր Արցախի կործանման համար, եւ հենց նրանցից պետք է պատասխանատվություն պահանջել: Եթե նրանք չհարստանային, Արցախը չէր ընկնի:
Այս նարատիվները տարածվում են սոցիալական բոլոր հարթակներում բոլոր հնարավոր ձեւերով, որպեսզի արցախցիների մեջ առկա արմատական տրամադրությունները փոխվեն, եւ որեւէ մեկը փողոց դուրս չգա եւ Նիկոլ Փաշինյանին պահանջներ չներկայացնի:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
2716 դիտում
09:47 05-09-2019
«Ականջի հետև եք գցել». Փաշինյանը կշտամբել է թիմակիցներին. «Ժողովուրդ»
1873 դիտում
09:25 03-03-2021
Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. Փաշինյանը թիմակիցներին նամակ է ուղարկել. «Ժողովուրդ»
1983 դիտում
10:44 17-11-2022
Փաշինյանը նախատել է թիմակիցներին․ ովքեր պետք է պատասխան տան․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
892 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1168 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2449 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ