211652_close_icon
views-count1681 դիտում article-date 15:48 06-10-2023

ԵՄ-ն չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ ԼՂ-ում այդ երկրի գործողություններից հետո Բաքուն անհուսալի գործընկեր է. Եվրախորհրդարանի ղեկավար. (Tert.am)

Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ Լեռնային Ղարաբաղում Բաքվի ռազմական գործողություններից հետո այդ երկիրն անհուսալի գործընկեր է: Այս մասին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։

«Մենք չենք կարող մի անվստահելի էներգետիկ գործընկերից անցնել մյուսին: Սա մեր դիրքորոշումն է»,- ասել է նա:

Ավելի վաղ Politico թերթը, վկայակոչելով աղբյուրներ, գրել էր, որ Եվրամիությունը դժվար թե Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառի Լեռնային Ղարաբաղում հարձակման պատճառով, քանի որ կախված է Ադրբեջանից բնական գազի մատակարարումից։

Նմանատիպ նյութեր