211652_close_icon

Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի

views-count1813 դիտում article-date 17:37 06-10-2023
Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի, այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանությունից։

Նշվում է, որ Մեղրիում տեղի է ունեցել հանդիպում ՌԴ ԱԳՆ՝ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջնահերթ խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի միջև։
Քննարկվել են Սյունիքի մարզում Ռուսաստանի նոր հյուպատոսական գրասենյակի վաղաժամ բացման հեռանկարները, ինչը զգալիորեն կպարզեցնի հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների համար։

Բացի այդ, նշվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև կնպաստի մշակութային, հումանիտար, առևտրային, տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։

Նմանատիպ նյութեր