211652_close_icon
views-count1669 դիտում article-date 12:33 07-10-2023

ԿԽՄԿ-ն Արցախում շարունակում է ՀՀ չտեղափոխված մարդկանց որոնումը

Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ԿԽՄԿ անձնակազմն Արցախում շարունակում է դեռեւս չտեղափոխված մարդկանց որոնումը:
«Մեր անձնակազմը շարունակում է դեռևս չտեղափոխված մարդկանց որոնումը, որոնց թվում են տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձինք։

Վերջին օրերին այցելությունների ընթացքում տրամադրել ենք սնունդ և հիգիենայի փաթեթներ, ինչպես նաև օգնել ենք երեք մարդկանց վերականգնել կապը ընտանիքի անդամների հետ։ Մարդկանց համար մեծ թեթևություն էր վերջապես խոսել իրենց հարազատների հետ, որոնք մինչ այդ պահը տեղեկություն չունեին իրենց գտնվելու վայրի մասին:

Այցելություններին մասնակցում են նաև մեր բժիշկները, որոնք գնահատել են խոցելի անձանց առողջական վիճակը՝ բժշկական կարիքները բավարարելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր