35004 դիտում
09:29 13-10-2023
Ավտովթար՝ Երևանում. ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկի խաչմերուկում» Ford-ը բախվել է եզրաքարին և քարե պատնեշին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Ս. Գ.-ն, իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին և քարե պատնեշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով Ս. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ՝ Արամո Մարգարյանն ու Ալեքսան Գասպարյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Հ. Սահրադյանի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+