211652_close_icon
views-count1324 դիտում article-date 17:10 16-10-2023

ՀԱՄԱՍ-ը կարող է ազատ արձակել 199 պատանդին, եթե Իսրայելը դադարեցնի ավիահարվածները Գազայի վրա. Իրանի ԱԳՆ խոսնակ

ՀԱՄԱՍ-ը կարող է ազատ արձակել մոտ 200 պատանդի, եթե Իսրայելը դադարեցնի ավիահարվածները Գազայի վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

Այդուհանդերձ, խմբավորումը չի հաստատել նման առաջարկն ընդունելու տեղեկությունը:

«ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ պատրաստ են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պահվող քաղաքացիներին և խաղաղ բնակիչներին ազատ արձակելու համար, սակայն նման միջոցառումները պահանջում են նախապատրաստություններ, որոնք անհնարին են Գազայի տարբեր հատվածների դեմ սիոնիստների ամենօրյա ռմբակոծությունների պայմաններում», - ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին:

Հայտնի է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատված է տարել Իսրայելում առևանգված 199 մարդ:

Նմանատիպ նյութեր