17707 դիտում
23:55 16-10-2023
Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. ոստիկանները, փրկարարները ու մեծ թվով գյուղացիներ առավոտվանից որոնվող հովիվին հայտնաբերել են մի քանի կմ որոնելու արդյունքում. նա կայծակնահարվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Ստեփան Ա.-ն խոշոր եղջերավոր անասուններին արածեցնելուց հետո չի վերադարձել: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքներին մասնակցել են Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի 25-ից ավելի ծառայողներ և մոտ 110 գյուղացիներ:
Ոստիկանների աշխատանքը տեղում ղեկավարում էին ոստիկանության մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:
Մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացուն հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում և ոստիկաններն ու փրկարարները պատգարակով նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Ըստ նախնական տեղեկությունների նա կայծակնահարվել է և նրան «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով հնարավոր է տեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+