211652_close_icon
views-count1261 դիտում article-date 19:28 18-10-2023

Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Թուրքիան

Իսրայելի ազգային անվտանգության բյուրոն Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս կարճ ժամկետներում հեռանալ Թուրքիայից: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նման կոչը բյուրոն բացատրել է արտերկրում գտնվող իսրայելցիների նկատմամբ հետզհետե սաստկացող ահաբեկչական սպառնալիքներով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին պաղեստինյան գործունեություն ծավալող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի ուղղությամբ ձեռնարկված լայնամասշտաբ հարձակմամբ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը թևակոխել էր ռազմական բախումների նոր փուլ։

Իսկ Իսրայելի՝ Գազայի ուղղությամբ սկսած հակահարձակումից հետո մահմեդական մի շարք երկրներում Իսրայելի դեսպանատների վրա հարձակումներ էին իրականցվել:

Նմանատիպ նյութեր