211652_close_icon
views-count946 դիտում article-date 09:27 19-10-2023

ԱՄՆ-ն անորոշ ժամանակով փակում է Ադանայում իր հյուպատոսությունը

Թուրքիայում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին Միացյալ Նահանգները որոշել է անորոշ ժամանակով փակել իր հյուպատոսությունը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադանա քաղաքում
Այս մասին ասված է Անկարայում ԱՄՆ դեսպանատան կայքում։

Հաղորդագրության մեջ նշված է, որ առաջիկա շաբաթներում Իսրայելում ու Գազայի հատվածում ծավալվող իրադարձություններով պայմանավորված Թուրքիայում խոշոր ցույցեր են սպասվում, իսկ ցանկացած հավաք, նույնիսկ եթե այն խաղաղ բնույթ է կրում, կարող է սրվել ու դառնալ բռնությունների պատճառ։

Նշենք, որ լույս չորեքշաբթի գիշերը Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են իրականացվել Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ, իսկ Ադանայում ցուցարարները քարեր ու «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ԱՄՆ-ի հյուպատոսության շենքի ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր