13415 դիտում
09:46 19-10-2023
Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել քաղաքապետարանին պատկանող աղբարկղերում. մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանանդյան փողոցի 32/20 հասցեի հարևանությամբ աղբարկղեր են այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ նույն վաշտի պարեկներ Արմեն Մուրադյանն ու Արթուր Հակոբյանն իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջից դուրս են բերել կրակմարիչները և կանխել են կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+