211652_close_icon
views-count874 դիտում article-date 11:14 19-10-2023

Թուրքիան 2024թ. 150 տոկոսով կավելացնի պաշտպանական բյուջեն

Թուրքիան 2024թ. 40 մլրդ դոլար կհատկացնի պաշտպանությանը, ինչը նշանակում է 150 տոկոս ավելացում այս տարվա բյուջեի համեմատ, տեղեկացրել է Reuters-ը։

2023թ. Թուրքիան պաշտպանությանը եւ անվտանգությանը հատկացրել է մոտ 16 մլրդ դոլար։ Երեքշաբթի Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է մանդատի երկարացման օգտին, որը թույլ կտա նրա անվտանգության ուժերին տրանսսահմանային գործողություններ կատարել Սիրիայում եւ Իրաքում եւս երկու տարի։

Փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է կրկնապատկել պաշտպանական արդյունաբերության արտահանումը՝ ներկայիս 6 մլրդ-ի փոխարեն հասցնելով 11 մլրդ-ի։ Նա ավելացրել է, որ թուրքական պաշտպանական արդյունաբերությունը կավելացնի իր ինքնապահովումը՝ 80-ից հասցնելով 85 տոկոսի։

Անկարան գնումների խնդիր ունի այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմը հանեց Թուրքիային F-35 համատեղ ծրագրից 2017թ. Ս-400-ների գնման պատճառով։

ԱՄՆ-ն արգելակել է նաեւ F-16-ների վաճառքի գործարքը, քանի որ Թուրքիան առարկում է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

ՆԱՏՕ որոշ անդամներ, մասնավորապես՝ Կանադան, Գերմանիան եւ Ֆրանսիան, Թուրքիայի զենքի մատակարարումների ոչ պաշտոնական էմբարգո են մտցրել Սիրիայում նրա գործողությունների պատճառով։

Նմանատիպ նյութեր