211652_close_icon
views-count11593 դիտում article-date 12:45 22-10-2023

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Շանգրիլա» խաղատան հարևանությամբ բախվել են Volkswagen Golf-ը, Mitsubishi Pajero-ն և Renault-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրիլա» խաղատան մոտ, բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Սերգեյ Պ.-ի վարած Renault մակնիշի, 76-ամյա Էդուարդ Ն.-ի վարած Mitsubishi Pajero մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Հայկ Ս.-ի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սերգեյ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հավհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Սահակյանն ու Արա Գրիգորյան:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն էր, որ հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանում և խցանում էին ստեղծում, սակայն պարեկների ժամանելուց հետո ճանապարհն ամբողջությամբ բացվեց և դարձավ երթևեկելի:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր