211652_close_icon
views-count1630 դիտում article-date 15:23 23-10-2023

Մանդատը վերցնելու եմ և իշխանափոխություն անելու օրակարգով եմ խորհրդարան գալու․ Միհրդատ Մադաթյան

«Հայաստան» դաշինքի անդամ,  հոգեբան Միհրդատ Մադաթյանը վերցնելու է  պատգամավորական մանդատը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել է նա։

Միհրդատ Մադաթյանն ասել է, որ մանդատը ծառայեցնելու է իշխանափոխությանը։

«Այսօր մի առաքելություն կա, որն անում ենք` այս իշխանություներին հեռացնելն է։ Ես ևս այդ օրակարգով եմ գալիս խորհրդարան»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։

Արմեն Չարչյանի փոխարեն մանդատը կվերցնի Միհրդատ Մադաթյանը

Նմանատիպ նյութեր