211652_close_icon
views-count1030 դիտում article-date 15:38 25-10-2023

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների է ընտրել

Ազգային ժողովը Դավիթ Խաչատուրյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իսկ Նաիրա Հովսեփյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։

Հաղորդվում է, որ քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։ Նշված թեկնածուների օգտին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝0։

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:

Բարձրագույն դատական խորհուրդը քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:

Նմանատիպ նյութեր