211652_close_icon
views-count1096 դիտում article-date 22:58 25-10-2023

Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է․ aravot.am

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին Գորիսի բժշկական կենտրոնից, հոկտեմբերի 23-ին հրազենային կրակոցներից վիրավորված Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի վարչական ղեկավար Արա Հարությունյանի առողջական վիճակը ծանր է, բայց կայուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 23-ին 38-ամյա Արա Հարությունյանը՝ եղբոր հետ Տաթեւում հանդիպել են  վերջինիս ծանոթին։ Դեռեւս չպարզված հանգամանքներում, եղբայրների ծանոթը կրակոցներ է արձակել վերջիններիս ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով նշված անձինք ստացել են հրազենային վնասվածքներ:

րջանառվող մեկ այլ վարկածի համաձայն՝ եղբայրները հրազենային վնասվածքները ստացել են ծանոթի հետ զրուցելու ժամանակ՝ վերջինիս կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու պատճառով։

Ինչ վերաբերում է երկրորդ տուժողին՝ Արշավիր Հարությունյանին, ապա նրա առողջական վիճակը բավարար է։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Նմանատիպ նյութեր