211652_close_icon
views-count964 դիտում article-date 20:39 27-10-2023

Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է․ Պապուաշվիլի

Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

«Ուրախ եմ, որ այս առումով դրական տեղաշարժեր կան խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Հույս ունեմ, որ դա հնարավորինս շուտ կիրականացվի, քանի որ մեր ընդհանուր շահերից է բխում մեր տարածաշրջանը դարձնել խաղաղության եւ անվտանգության տարածք»,- Վրաստանի խորհրդարանի նախագահի խոսքերը մեջբերում է «Սպուտնիկ-Վրաստան»-ը։

Նրա խոսքով՝ Վրաստանը միշտ եղել է մի երկիր, որը Հայաստանի և Ադրբեջանի բարեկամներին հնարավորություն է տվել հանդիպել առարկայական քննարկումների համար՝ պահպանելով չեզոքություն երկու երկրների նկատմամբ:

Նմանատիպ նյութեր