2117 դիտում
18:14 11-11-2020
ՀԱՊԿ-ն ողջունել է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատումն ու արյունահեղության դադարեցումը
[url=https://www.tert.am/am/news/2020/11/11/zas/3440190]Tert.am[/url]-ը գրում է. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Մենք դրական ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման փաստը։ Սա հնարավոր եղավ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից համաատասխան հայտարարության ստորագրումից հետո։ Ողջունում ենք բոլոր գործողությունները, որոնք տանում են դեպի տարածաշրջանում խաղաղության հաստատումն ու արյունահեղության դադարեցումը։ ՀԱՊԿ-ն բազմիցս կոչ է արել հակամարտող կողմերին վերադառնալ կրակի դադարեցման ռեժիմին ու կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով», - ասել է նա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև դրական է գնահատել տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման որոշումը։
«Կարծում ենք, որ տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայումն էական զսպող գործոն է, որպեսզի հակամարտող կողմերն ուժ չկիրառեն։ Կրկին հիշեցնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր կլինի միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», - ընդգծել է Զասը։
Նմանատիպ նյութեր
961 դիտում
20:39 27-10-2023
Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է․ Պապուաշվիլի
1980 դիտում
18:10 10-11-2020
Իրանը ողջունել է ԼՂ-ում կրակի դադարեցումը
784 դիտում
14:52 16-05-2024
Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»