22756 դիտում
14:39 31-10-2023
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Արամուս գյուղում բախվել են Ford-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Արամուս գյուղի սկզբնամասում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 31-ամյա Կարեն Ս.-ի վարած Ford մակնիշի և 41-ամյա Աշոտ Հ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի վարորդը, նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 12-ամյա Արտաշես Խ.-ն և 07-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+