211652_close_icon
views-count877 դիտում article-date 20:08 01-11-2023

Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ

Հոկտեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը  Բուխարեստում հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանի հետ: Այս մասին հայտնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ռումինական կողմին Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայությանը ցուցաբերած մարդասիրական աջակցության համար։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանության գործում խորհրդարանական դիվանագիտության անելիքներին։

Նմանատիպ նյութեր