1174 դիտում
10:18 04-11-2023
Հանձնաժողովը դասագրքերում ընդգրկված ուսումնական նյութերի փորձաքննություն կիրականացնի. նախագիծ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել նախարարի 2022 թ. հունիսի 9-ի N 20-Ն հրամանում: Նշվում է՝ անհրաժեշտ է դասագրքերի ստեղծման գործընթացում փորձաքննություն իրականացնող մասնագետներին ընդգրկելու մասին կարգավորումները վերանայել: 2022-2023 թթ. ուսհաստատություններում Հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների դասագրքերի տպագրության անհրաժեշտություն առաջացավ, դասագրքերի ստեղծումն առաջին անգամ իրականացվեց մրցութային եղանակով՝ համապատասխան կարգով սահմանված փորձաքննության իրականացման փուլերով:
2022 թ.-ից մեկնարկել է դասագրքաստեղծման նոր մոտեցում, որը հնարավորություն է տվել հեղինակային խմբերի, նաև ուսուցիչների մասնակցել դասագրքերի ստեղծման գործընթացին: Սակայն գործընթացի ավարտին պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ: Տպագրված դասագրքերում առկա խնդիրները բացառելու, հաջորդ ուստարվա համար տպագրվող դասագրքերը հնարավորինս պատշաճ ընթացակարգով իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է ուսումնական նյութը յուրաքանչյուր փուլով անցկացնելու հստակ գործընթաց: Սահմանվել են հանձնաժողովների կազմին, գործառույթներին վերաբերող դրույթներ:
Տարբեր նպատակներով ձևավորված և տարանջատված գործառույթներով հանձնաժողովներն իրենց գործունեությունն իրականացնելու են հստակ ժամկետներում և եղանակով: Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացնելու է ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննություն: Ներկայացված ուսումնական նյութի բովանդակության գիտականության և չափորոշչին համապատասխանության ստուգումն իրականացվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կողմից, որի կազմում ընդգրկվելու են առնվազն գիտական աստիճան ունեցող մասնագետներ բուհերից կամ գիտական գործունեություն իրականացնող կառույցներից:
Մանկավարժ-մեթոդիստը և մանկավարժ-հոգեբանն ուսումնասիրելու են իրենց մասնագիտական ուղղությամբ համապատասխանությունը: Նկարիչ-ձևավորողը և բժիշկ-հիգիենիստը նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կազմում ներգրավվելու են որպես փորձագետներ: Այս ամբողջ գործընթացի արդյունքում ակնկալվում է, որ հաստատությունները կապահովվեն ավելի որակյալ դասագրքերով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
2257 դիտում
16:00 09-01-2020
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» քաղաքացիական և վարչական գործերով վճարովի փորձաքննություն կիրականացնի
1136 դիտում
16:56 23-09-2015
Հայոց ցեղասպանության մասին թեման` Սաքսոնիա-Անհալթ երկրամասի դպրոցների դասագրքերում
2120 դիտում
20:35 20-02-2017
Մեկնարկել է «Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում» կլոր – սեղան քննարկումը. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ
Այս բաժնից
787 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1042 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2338 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ